▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 30-ից ավելի անօթևան ընտանիքների նվիրաբերվել են բնակարաններ

Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբ։ 
2020 թվականի հունիսի 1-ը  գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ երկար կհիշեն։ Արտյոմն ու  Մարիամն այդ օրը  վերջապես բացեցին երկար սպասված բնակարանի դուռը։ Նրանք ևս այն հազարավոր գյումրեցիներից էին, որոնց ընտանիքները, անօթևան մնացին 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, բայց  նրանց ու շատերի   համար հույսի դուռ  բացեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 3 տասնյակից ավելի անօթևան ընտանիքների նվիրաբերվել են  բնակարաններ։  
Այդ բնակարանները  պարզապես անշարժ գույք չեն, այլ  վերադարձված արժանապատվություն, անվտանգության զգացում , հավատ ապագայի նկատմամբ ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին