▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսուհետ Տեր և Տիկին․․․». Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը զագսով ամուսնացել են

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Տիգրան Մնացականյանն ու հրապարակել իր և կնոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի զագսի լուսանկարները:

Մարիամը ևս կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է. «Իմ ընկեր, իմ կես, իմ սեր»:

Վերջերս լույս աշխարհ եկավ զույգի 2-րդ բալիկը: Նրանք աղջիկ ունեցան: Նրանց առաջնեկը՝ Մարկը ծնվել էր 2020 թվականին: 

Հիշեցնենք՝ դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին