ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ «Ի պատասխան Էդգար Համբարձումյանի
Հարգելի՛ Էդգար և սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում ենք հստակ հայտարարել, որ Դօկ կուսակցությունը որևէ ճնշման չի ենթարկվել, և ոչ ոք չի կարող մեզ ճնշել։ Մենք մեր աշխատանքն իրականացնում ենք բաց և թափանցիկ՝ ժողովրդի իրազեկվածությունը պահելով առաջնային նպատակ։
Մեր գործունեությունը կենտրոնացած է հասարակությանը ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու վրա՝ ներառելով ինքնաբուխ հավաքների մասին տեղեկությունները, Վարդան Ղուկասյանի դատական նիստերի օրը, ժամը, ինչպես նաև մեր կուսակցության գործողությունները։ Վերջին շրջանում Վարդան Ղուկասյանի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են ծավալվում, և, բնականաբար, մեր էջում չենք կարող կիսվել բոլոր հրապարակումներով՝ առանց որևէ կողմին նեղացնելու։ Բայց դա չի նշանակում, որ անտեսում ենք ձեզանից յուրաքանչյուրի ձայնը։ Մենք բարձր ենք գնահատում բոլորի աջակցությունն ու հետաքրքրվածությունը։
Պետք է ընդգծենք, որ մեր բոլոր ռեսուրսները, մեր ջանքերն ու ժամանակը ներդնում ենք մեր կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի շուրջ, քանի որ մեր պայքարը հիմնված է սկզբունքայնության, արդարության և պետական շահի վրա։ Այս պահին որոշ փակագծեր չենք կարող բացել, բայց վստահ եղեք՝ շուտով բոլորդ կիմանաք և կհասկանաք իրականությունը։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կանգնած են մեր կողքին։ Մենք հաստատակամ ենք մեր ճանապարհին և շարունակելու ենք գործել ժողովրդի իրազեկվածության և արդարության հաստատման համար»։
Դիտեք նաև՝