Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եղիշե Մելիքյանի նշանակումը կարո՞ղ է հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նշանակումն այս պաշտոնում կարելի է համարել ոչ միայն մարզչական ընտրություն, այլ նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը։ Երկրպագուները սկզբունքորեն ողջունում են այս նշանսկումը: Հիշեցնեմ, որ Մելիքյանը բացահայտ ձևով քննադատել է ՀՖՖ-ի որոշումները, նույնիսկ մերժել է նրանց շնորհած մրցանակները։ Սա ցուցիչ է, որ Մելիքյանը Ֆեդերացիայի կամայական ընտրությունը չէ, այլ ֆուտբոլային արժանիքների հաղթանակը։ Կարո՞ղ է սա հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին։ Միգուցե։ Բայց միայն մեկ պայմանով՝ եթե ՀՖՖ-ն չսահմանափակվի այս խորհրդանշական քայլով, այլ գնա համակարգային փոփոխությունների ճանապարհով։ Երկրպագուները սպասում են ոչ թե PR քայլերի, այլ իրական վերափոխման՝ թափանցիկության, արդյունքի, զարգացման ռազմավարության տեսքով»։ |
«Այս նշանակումը կարելի է համարել նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը»․ Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Սպորտ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին