|
«Մետրոյում միջադեպը՝ կնոջ վրա Փաշինյանի հարձակումը, խոսում է մի բանի մասին․ նա չունի նաև հայկական դաստիարակության կոդը»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի կնոջ հետ խոսել այդ տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ էր, և դա դրսևորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է։ Չի հասկանում ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ և չի կարողանում զսպել իր բնավորության խայտառակ կողմերը»,- հավելել է Քոչարյանը։ *** |
|
«Ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսեն, ճակատագրական պահ է գալիս երկրի համար, և ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին քվեարկեն։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ, դա կարծես՝ գիտակցված փորձում են այս պրոցեսն ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը ևս ինձ համար հասկանալի է, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եթե մենք անլրջություն ցուցաբերենք, մեր ընտրողին կկորցնենք ըստ էության, խոսքը գնում է հետևյալ մասին, դու սեփական ժողովրդիդ հարգո՞ւմ ես, թե՞ չես հարգում, դու ընտրությունները կրկեսի ես վերածում, թե՞ լուրջ ես վերաբերում։ Իրականում այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերածել չի, արդեն կոպիտ ասած՝ «դուրդոմի» վերածել է, գժանոցի․․․ Ես մի անգամ ասել եմ վերջերս, որ կապիկություններ անելու ցանկություն չունեմ և կապիկություններ անելը ընտրական գործընթացներում առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ, քո երկրի նկատմամբ։ Չի կարելի, սա ուղղակի, ուղղակի անընդունելի է»,- հավելել է Քոչարյանը։ *** |
|
«TRIPP-ը հակասության մեջ մտավ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ, որովհետև խաչմերուկը ենթադրում էր ճանապարհների ապաշրջափակում»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի ղեկավարն առաջին հերթին պետք է տնտեսության զարգացման համար ամենամեծ շուկաները փնտրի և դեպի դրանք տանող ամենակարճ ճանապարհները»,- նշել է Քոչարյանը: *** |
|
«Մենք բերելու են երաշխավորված խաղաղություն»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արցախը կորցրեցինք մի պատճառով՝ մեկ մարդ որոշեց, որ կարող է գնալ և Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ *** Խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի․ սա էլ մի հետաքրքիր մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի․․․ Եվ այդ չեղած թղթի վերաբերյալ «պրռոգնոզներ» է անում»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: |
«Այս մարդը հայության հետ կապ չունի, չունի նաև հայկական դաստիարակության կոդը»․ Ռոբերտ Քոչարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


