▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս երկրում ոչ թե օրենքով են ղեկավարվում, այլ՝ կուսակցական պատկանելությամբ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին երկու ամսով կալանավորում են՝ ՔՊ-ական Տիգրան Մակարյանին ծեծելու համար։
Իսկ երբ տասը հոգով հարձակվեցին ինձ վրա՝ բացահայտ քաղաքական դրդապատճառներով, իրավապահ համակարգը նրանց ձերբակալելու փոխարեն ինձ ձերբակալեց։
Այս երկրում ոչ թե օրենքով է ղեկավարվում, այլ՝ կուսակցական պատկանելությամբ»։

***

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

«Ֆակտոր»-ի տեղեկությունների համաձայն` Մկրտչյանը ձերբակալվել է այսօր առավոտյան Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար, կալանավորվել է 2 ամսով։ Մկրտչյանը ևս խորհրդի կազմում է: Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չի եկել Մկրտչյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին