▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ձմռան 3 գլխավոր թրենդները

Մի քանի օրից արդեն ձմեռ է: Ձմեռվա սեզոնին նախապատրաստվելու լավագույն ժամանակն է, այդ պատճառով էլ ներկայացնում ենք այս ձմռան գլխավոր թրենդները: Մենք հույս ունենք, որ ձմեռը Հայաստանում մեղմ կլինի և հնարավոր կլինի կրել այս բոլոր հագուստները:

 Գոթիկա. շատերն այս ոճի տակ պատկերացնում են  բարձրահասակ, սպիտակամաշկ աղջիկ, սև աչքերով, total black կերպարով: Մեծ հաշվով դա հենց այդպես է: Պլատֆորմով կոպիտ կոշիկներ, մաքսի կամ միդի զգեստներ, բազմաշերտություն, կապիչներ, գլխարկներ, կաշվե իրեր, աքսեսուարների առատություն կամ բացարձակ առանց դրանց առկայության, ահա այն, ինչ բնութագրում է այս սուբկուլտուրան: Դիզայներներն, իհարկե, չեն խրախուսում մեզ դառնալ այս սուբկուլտուրայի անդամ, բայց հենց նրանց ոճն է ոգեշնչել շատ հայտնի դիզայներներին իրենց ձմեռային հավաքածուները ստեղծելիս: Ահա թե ինչպես են դրանք իրենց առօրյա կերպարներում օգտագործել նորաձևության սիրահարները: 
   Jessica // About-a-Girl.com - Céline Bag, Texto Shoes, Leon & Harper Perfecto - RedSoul // About-a-Girl.comimage i 1 1011 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկար վերարկու. Որքան երկար լինի վերարկուն, այդքան լավ: Ընդհանրապես սա լավ նորություն է ձմռանը տաք և հարմարավետ հագուստներ նախընտրողների համար: Հիմա այդ նախընտրությունը նաև նորաձև է:  Բացի այդ, այն ունիվերսալ է, կարելի է համադրել և’ սպորտային կոշիկների, և’ բարձրակրունկ զամշե բոտֆորների հետ,  կարելի է հագնել ինչպես ջինսերի, այնպես էլ երեկոյան շքերղ զգեսներևի վրայից:  Իսկ առավել նորաձև տեսք ունենալու համար խորհուրդ ենք տալիս  գնել բալագույն, վառ դեղին, շագանակագույն կամ մոխրագույն վերարկուներ:

25 (1) 19 (1) 20 (1)  2326է  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոտֆորտներ. Երևի թե ոչ մի կոշիկ այսքան հակասական կարծիքներ չի գրանցել, որքան բոտֆորտները: Դրանք կարող են ինչպես էլեգանտ, այնպես էլ գռեհիկ տեսք ունենալ: Այստեղ շատ կարևոր  է ճիշտ  համադրությունը, բոտֆորտների գույնն ու որակը: Բացի այդ, շատ կարևոր է կառուցվածքի ձևը, դրանք սազում են սլացիկ կառուցվածքով աղջիկների, հաստ ոտքերի, կարճ հասակի կամ լայն կոնքերի դեպքում բոտֆորտներից ցանկալի է խուսափել: Այս սեզոն նորաձև են մոխրագույն, կաթնագույն բոտֆորտները, դրանք ևս շատ ունիվերսալ են:

  1 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը՝wnews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին