Կառլա Հասինտոն ընդամենը 12 տարեկան էր, երբ նրան թվաց, թե գտել է իր իսկական սիրուն: Հասուն տղամարդը նրան խոստացել էր ողջ աշխարհը փռել իր ոտքերի տակ, աղջկան արքայադուստր էր անվանում, միակ և անկրկնելի: Համառ Կառլան հավատում էր այն բանին, որ իր սիրած տղամարդու հետ փախչելով՝ նա կազատվի իր աղքատ ընտանիքից: Նա այդպես էլ արեց՝ գործելով իր կյանքի ամենամեծ սխալը:
Աղջկա երազանքների տղամարդը պարզվեց կավատ էր: Կառլայի նման «միակ և անկրկնելի» արքայադուստրեր նա շատ ուներ: «Սիրելին» հրամայում էր Կառլային հաճախորդներ գտնել փողոցից:
Աղջիկը ցանկանում էր հրաժարվել, որից հետո տղամարդը նրան ծեծեց երկաթե ձողով: Բայց նա երբեք ձեռք չէր տալիս Կառլայի դեմքին՝ նրա «այցեքարտին»: Որոշ ժամանակ անց, այդ տղամարդը Կառլային տարավ Մեքսիկա և լավ գնով վաճառեց նրան:
Առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր, աղջիկը ստիպված էր լինում բավարարել հաճախորդներին: Չորս տարվա ընթացքում, ամեն օր Կառլան սպասարկում էր ավելի քան 30 տղամարդկանց: Նա չէր կարող բողոքել և փախչելու տեղ էլ չուներ: Աղջկա հաճախորդները ոստիկաններ էին, պաշտոնյաներ և դատավորներ: Ելք չկար:
Մի քանի տարի հետո, վերջապես այդ դժոխքն ավարտվեց: Կառլային ազատեցին մարմնավաճառության դեմ պայքարող հատուկ խմբի անդամները: Այդ տարիների ընթացքում աղջկան բռնաբարել էին 43.200 անգամ:
Շուտով Կառլան միացավ այդ փրկարարների խմբին: Վտանգելով իր կյանքը՝ նա իր գործընկերների հետ միասին այսօր արդեն հազարավոր երիտասարդ աղջիկների և տղաների է փրկել, ովքեր իր նման վաճառված են եղել մարմնավաճառության նպատակով:
Կառլան շարունակում է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Աղբյուրը՝ Blognews.am