▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այրվող աղբավայրն ու բազմամիլիոնանոց միջոցառման նախապատրաստությունը»

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մեր միլիոնանոց մայրաքաղաքի այրվող աղբավայրը և մայրաքաղաքի օրվա բազմամիլիոնանոց միջոցառման նախապատրաստությունը։ Ասեք՝ կանենք...»:

Նուբարաշենի աղբավայրում կեսգիշերին բռնկվել է հրդեհ: Քաղաքապետարանի ԵԱՍՄ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացրել տեղում, միացել են նաև հրշեջ փրկարարական ջոկատները: Հրդեհի մեծ մասն արդեն մարված է, միայն տեսանելի ծուխն է մնացել: Այս մասին «Նյուզ»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

***

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուշենք Երևանի քաղաքապետին, որ հոկտեմբերին օդի որակը ևս «գերազանց» կամ «լավ» է, ոչինչ չի փոխվել՝ աղբավայրը շարունակ այրվում է, չկանոնակարգված շինարարությունը «բոլ, բոլ», 30 հանքերը նույնությամբ աշխատում են, խցանումները մշտական ռեժիմով, ծառերն էլ փողոցներով հնձած։
Նախկինների ժամանակները վաղուց անցյալում են։
Սիրելի երևանցիներ աղբավայրին մոտ տարածքներում փակ պահեք լուսամուտները, խոնավ մաքրում կատարեք, տանը սենյակային բույսեր պահեք՝ քլորոֆիտում, սինգոնիում, սպատիֆիլում, Բենջամինի և Բենեդիկտի ֆիկուսներ։ Դրսում մարզվելուց և հեծանիվ վարելուց զերծ մնացեք, փողոց դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին