«Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը չի կարող շարունակվել, էն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք», - Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը:
***
«Եթե այսօր խոսում ենք Հարավային Կովկասում «Միջին միջանցք» նախագծի մասին, ապա դա Ադրբեջանով և Վրաստանով անցնող միջանցքն է։ Մեր երկրների տարածքով անցնող բեռների ծավալը տարեցտարի աճում է, և լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում այդ ծավալն ավելացնելու համար»,- այս մասին այսօր Բաքվում Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ |