Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում պատմել էր իր և Օդեսայի մարզպետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի միջև տեղի ունեցած միջադեպի մասին,որը տեղի ունեցել Ազգային բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ: Ավակովի հարցերից մեկին ի պատասխան, որը վերաբերվել է Օդեսայի նավահանգստում գործող գործարանի սեփականաշնորմանը, Սաակաշվիլին սկսել է գոռգռալ և մեղադրել է Ավակովին կաշառակերության մեջ: Ավակովը, ի պատասխան, բաժակով ջուրը շփել է Սաակաշվիլիի դեմքին:
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեղի ունեցած միջադեպի տեսանյութը: