▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկն ամուսնացել է մահացած ընկերոջ հետ` նրա թաղման ժամանակ

Թաիլանդում հուղարկավորությունն ավարտվել է ամուսնությամբ: Հանգուցյալ երիտասարդի ընկերուհին որոշել է, որ անկախ իր սիրելիի մահացած լինելուց, միևնույն է,  ամուսնանալ նրա հետ:

«Ես երազում էի մեր հարսանիքի մասին: Ես տեսնում էի  մեզ` ձեռք ձեռքի բռնած: Հանգչիր խաղաղությամբ: Ես քեզ շատ եմ սիրում:  Իմացիր, որ մեր երազանքն իրականացել է»,-ասել է աղջիկը հուղարկավորություն-հարսանիքի ժամանակ:

 Աղջկա խոսքով` այս արարողությունն անկասկած դուր կգար իր սիրելիին:

Հավելենք, որ երիտասարդը մահացել է սրտի կաթվածից, սակայն մինչ այդ առողջական խնդիրներ չի ունեցել:

Նշվում է նաև, որ այս յուրօրինակ ամուսնությունը Թաիլանդում պաշտոնապես չի գրանցվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին