▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանն Ապարանում ջերմ շփվում է նախկինների վառ ներկայացուցչի հետ

Կադրեր են տարածվել, թե ինչպես են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրար հետ ջերմ շփվում Ապարանում՝ Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։

***

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս ներկա է Ապարանում Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է փոխվարչապետը ջերմ գրկախանությամբ բարևում գործարար Սամվել Ալեքսանյանին։ Գործարարը մինչ այդ ի պատասխան լրագրողի հարցին՝ հերքեց, որ «Երևան Սիթի»-ների ցանցը ուզում են խլել։

Ապարանում մեծ շուքով տոնում են Հանրապետության օրը։ Միջոցառումներին ներգրավված են արցախյան մի շարք մշակութային խմբեր։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը այդ փաստը խորհրդանշական է համարել․ «Խորհրդանշական է, որ այս տարի ամեն ինչ նվիրված է Արցախին։ Պատմության դասերը պետք է սովորենք ու հասկանանք, որ ոչինչ ավարտված չէ։ Պետք է հասկանանք, որ դավաճանությամբ չէ, որ այսօր պետք է զրկված լինենք ու զրկված մնանք հայրենիք ունենալու հնարավորությունից։ Այս հաղթանակը և մայիսի 28-ի տոնակատարությունը վառ ապացույցն է այն հանգամանքի, որ նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք կա․․․ Ժողովուրդը երբեք չպետք է հանձնվի, և երբեք իշխանությունները չեն որոշում՝ ժողովուրդն ինչպես պետք է ապրի և ինչպիսի հայրենիք ունենա»,- ասել է նա։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին