«Իրավունք» թերթը գրում է. «Չար լեզուներն ասում են, թե Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ՔՊ- ի հակադիր ուժերի հետ՝ փորձելով նրանց հետ հարաբերությունները լավացնելու համագործակցության եզրեր գտնել՝ փոխշահավետ ֆինանսական առումով:
Ըստ նույն շշուկների` Ավինյանը փորձում է գլխանց իր ճարը տեսնել, որպեսզի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի պարտվելու դեպքում՝ կարողանա շարունակել պաշտոնավարել իբրեւ քաղաքապետ:
Այս առումով վերջինիս խորը կասկածանքով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանը: Նա չի բացառում, որ ամենավճռական պահին առաջիններից հենց Ավինյան Տիգրանն է գցելու իրեն:
      

