▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը հայտարարեց, որ հրդեհը մարվել է, այնինչ դա իրականությունից «մի քիչ հեռու էր» ․․․

***

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «3 ժամ առաջ Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարվել է, այնինչ դա իրականությունից «մի քիչ հեռու էր» և ես խնդրեցի ընկերոջս նկարել էս պահի իրավիճակն ու ուղարկել ինձ։ Տիգրան Ավինյան, ես պատկերացնում եմ, որ Ձեզ զեկուցել են, որ հրդեհը մարված է ու Դուք, վստահելով էդ մարդուն, սենց ելույթ եք ունեցել։ Նաև գիտեմ, որ աղբավայրի տնօրենին աշխատանքից հեռացրել եք այսօր, կարծում եմ էդ զեկուցողը ևս պիտի էդ մարդու հետևից գնա»։

***

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումը. «Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը» Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը։
Երեկվա հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է ու իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, իսկ ելույթը կշարունակեր առողջապահության նախարարը՝ հորդորելով Երևանի և հարակից շրջանների բնակիչներին լուսամուտները փակ պահել, որևէ դեպքում դրսում սպորտով չզբաղվել, և այլն, և այլն։
Բայց չէ՛, պետք է ասել «հրդեհը մարված է, իսկ ԱԱԾ-ն փնտրում է նախկիններին» ու օդապարիկներ բաց թողնել օդ ու մարդիկ ծուխը չեն նկատի։ Տպավորություն ա, որ էս ելույթները Ֆրանսիայում կամ Ռոստովում ապրող հայերի համար են, իսկ Երևանի բնակիչները ոչ շնչում են, ոչ էլ ֆեյսբուք են մտնում»։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին