▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյան Տիգրանի «պահած» քաղաքը». Տեսանյութեր

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Երբ որ քաղաքում «անտերություն» է տիրում, ապա պատկերը սա է․
Տիգրան Ավինյան, Տի՛կ, ապեր կարո՞ղ է այս ճանապարհը քանդողը Ձեր ՔՊ-ականներից է կամ Ձեր հետ «սիլի բիլի» լինողներից է․․․
Լավ, Ձեր ավտոբուսի միջի տուգանողների գործի անունը մենակ մարդկանց տուգանե՞լն է, թե նաև սրանք արձանագրելն ու չթողնելն է, եթե, իհարկե, հերթական Ձեր հետ աֆիլացվողներից չեն․․․
Նիկոլ Փաշինյա՛ն, Ձեր համար նորմա՞լ է, որ կարող են Երևանի կենտրոնական փողոցներն ով ուզի քանդի ու քաղաքացիները հայտնվեն այս վիճակի մեջ․․․
Երևանի քաղաքապետարանի տղերքը զբաղված են «հարսանիքի» նախապատրաստական գործերով․․․
Հ․Գ․ միայն այս տեսանյությում 8 մեքենա տրաքացրել են անվադողերը»։

Լրագրող Փայլակ Ֆահրադյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հապարակել՝ կից գրելով․ «Ավինյան Տիգրանի «պահած» քաղաքը»։

Դիտեք նաև՝ 

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Էպիդեմիոլոգիական վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Էրեբունի վարչական շրջանում․ մանկապարտեզի և դպրոցի անմիջական հարևանությամբ կոյուղաջրերն արդեն մի քանի օր անընդհատ հոսում են փողոցի ողջ երկայնքով։
Այս վիճակը սանիտարական աղետ է, որը լուրջ սպառնալիք է երեխաների և բնակիչների առողջությանը»։

Դիտեք նաև՝

Համացանցում կադրեր են տարածվում Նոր Նորք վարչական շրջանից։ Օգտատերերը գրում են, որ գիշերվա անձրևից հետո այնտեղ լճակ է գոյացել։

Դիտեք նաև՝ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ ««Անկանխատեսելի» թեթև անձրև.
ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում
ՔՊ-ն Երևանն ու երևանցիներին թալանում է 100%-ի սահմաններում»։

Դիտեք նաև՝ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Բաբաջանյան-Իսակով ճանապարհահատվածում տիրող իրավիճակի մասին՝ գրելով․ «Այս «մահվան ավտոբուսի» ՔՊ-ական հաճախորդները Երևանի հարցերը թողած, հիմա էլ գնացել են մարզի բնակիչներին խաբելու։ 10-ից ավելի մեքենաներ են վնասվել սրանց անգործության հետևանքով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին