▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը կգա Գյումրի

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն «Ազդարա» լրատվականին փոխանցել է, որ փետրվարի 14-ին կայցելի Գյումրի: Փաստաբանը հանդիպելու է տուժողների հարազատների հետ, ինչպես նաև լինելու է դեպքի վայրում: 

Երեմ Սարգսյանի խոսքով` շատ հարցեր կան, որոնց պատասխանները հնարավոր է գտնել միայն դեպքի վայրի զննությունից: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը որոշ փորձաքննությունների արդյունքների արդեն ծանոթացել է: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեմ Սարգսյանը մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն էր ներկայացրել:

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն "Ազդարար" լրատվականին փոխանցել է, որ փետրվարի 14-ին կայցելի Գյումրի: Փաստաբանը հանդիպելու է տուժողների հարազատների հետ, ինչպես նաև լինելու է դեպքի վայրում: 
Երեմ Սարգսյանի խոսքով` շատ հարցեր կան, որոնց պատասխանները հնարավոր է գտնել միայն դեպքի վայրի զննությունից: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը որոշ փորձաքննությունների արդյունքների արդեն ծանոթացել է: 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեմ Սարգսյանը մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն էր ներկայացրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին