«Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվել էր, երկու օրը մեկ լայվ էր մտնում, ասում էր՝ ժողովո՛ւրդ ջան, գրկում ու համբուրում եմ ձեզ: Բա էդ օրենքը ընդունելուց մի հատ խորհրդակցեիք ժողովրդի հետ»,- շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից տնտեսվարողը: «Նոր տարուց առաջ Նիկոլ Փաշինյանը Աշտարակում ուտուշ-խմուշ ա անում, հելնում ու ասում ա հունվարի մեկից սենց օրենք ա լինելու»,- նշեց տնտեսվարողը և ընդգծեց. «Նույնիսկ հարկայինում չգիտեին էդ օրենքը լինելու ա, թե չէ: Նշանակում ա՝ էդ օրենքի հեղինակը Փաշինյանն ա»: *** |
«Մեզ մոտ այն տպավորությունն է, որ սա կազմակերպված ինադու արվում է, որ ժողովուրդը գազազի, հունից դուրս գա և անենք մի բան, որը չենք ուզում անել»,- շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողների ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցը և, դիմելով վարչապետին, ասաց. «Նիկոլ Փաշինյա՛ն, ձեզ է՛լ չենք ընտրելու: Դուք արեցիք այն, որ չարեց ոչ մի ղեկավար՝ կոտրեցիք հույսերը: Դուք խոստումներ տվեցիք, ժողովուրդը հավատաց ձեզ, վստահեց, իսկ դուք արեցիք ամենասարսափելին՝ կոտրեցիք հույսերը, մարդկան վստահությունը»: |
«Ասում էր՝ ժողովուրդ, գրկում ու համբուրում եմ. բա օրենքը ընդունելուց խորհրդակցեիք ժողովրդի հետ». բողոքի ակցիայի մասնակից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին