▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Աղաբաբյանն իր կնոջը տեսել է հեռուստացույցով ու սիրահարվել

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կնոջը։

578584_1382904478651663_1165065550_n

Աննային Աշոտ Աղաբաբյանն առաջին անգամ տեսել է հեռուստացույցով։
Պատմում է, որ աղջիկների հեռուստամրցույթը նայելուց հավանել է Աննային, ով աշխատում էր «Անուշ» ֆաբրիկայում եւ սովորում էր տեխնիկումում տրիկոտաժի մասնագիտությամբ։
«Եղբայրս՝ Էմիլը, ով «Անուշ» միավորման ազատված քարտուղարն էր, ասաց, որ կառնավալի են պատրաստվում: Գնացի, եւ սեղանը այնպես էին կազմակերպել, որ մի սեղանի շուրջ էինք նստել: Սկսեցինք հեռախոսով շփվել: Իր դիպլոմայինն էլ ես գրեցի: Բայց նեղացրեց ինձ, մի տարի կապը կտրեցի, տեղ էի հրավիրել, հրաժարվել էր գալ: Մի տարի հետո շքերթի ժամանակ հանդիպեցինք, նորից միացանք: Մի օր հրավիրեցի մեր տուն՝ քրոջս ու եղբորս հետ ծանոթացնելու: Ծնողներս Գյումրի էին գնացել, բայց շուտ եկան: Հայրիկս նայեց, ասաց. «էս Հակոբիս աղջիկն ա»: Ասացի. «Պապ, չգիտեմ ում աղջիկն է, բայց ես իրանից բացի ուրիշ մեկին չեմ ուզում»: Հայրս թե. «Այ տղա, մեզ բարեկամ են»: Աննան լացեց, ինքը փոքր է եղել, երբ հայրը վթարից զոհվել է: Հետո պարզեցինք, որ յոթ պորտ հեռու ենք: Իմ եւ իր տատիկը քրոջ թոռներ են եղել: Ու դրանից հետո ամուսնացանք»,- պատմում է պատգամավորը:

2ade1b31-e2de-47fd-8691-86dc847c463a_tv_w640_h360

Աշոտ Աղաբաբյանին կինը պարգեւել է երեք զավակ. երկու դուստր եւ մեկ որդի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին