▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշակերտները պահանջում են իրենց ուսուցչին՝ Կարպիս Փաշոյանին

а1plus.am-ը գրում է. Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից հեռացված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանի արդեն նախկին աշակերտները պահանջում են նրա վերադարձը: Այդ նպատակով նրանք նախաձեռնել էին բացօթյա ասուլիս:

«Չենք ուզում առնչվել քաղաքականությանը, իր կոլեգաների հետ հարաբերություններին, ուղղակի մենք տխուր ենք: Ինձ համար ընկեր Փաշոյանն առանձնացել է մնացած ուսուցիչներից»,-նշել է աշակերտուհիներից Էլեն Տիգրանյանը:

«Մենք իր բոլոր դասերը սովորում էինք միշտ և ցանկանում ենք, որ ինքը ետ վերադառնա»,-ասել է Վոլոդյա Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին