Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արթու՛ր Սիմոնյան՝ Նիկոլը Կյանքի խոսքի՞ց է, թե՞ ՝ ոչ
Շատ ծիծաղելի կլիներ, եթե Կյանքի խոսք աղանդն ընդուներ իրեն ուղղված մեղադրանքները, ըստ որի, Կյաքնի խոսք աղանդը պատրաստվում է գրոհայիններ տրամադրել Նիկոլին՝ ՀԱԵ-ի Վեհարանը գրավելու և ՀԱԵ-ում իշխանազավթում կազմակերպելու նպատակով...
Այդ աղանդի հովիվ Արթուր Սիմոնյանը շատ լավ կլինի պատասխանի մեկ հարցի՝ Նիկոլը և նրա ընտանիքի անդամները Կյանքի խոսքի անդամնե՞ր կամ հետևորդնե՞ր են, թե՞՝ ոչ...
Կան փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Անհողը, ով իրեն ներկայացնում է որպես ՀԱԵ-ի նվիրյալ հետևորդ, իրականում Կյանքի խոսք աղանդից է... Օրինակ՝ նա իր ֆեյսբուքյան էջում իշխանության գալուց հետո տեղադրում էր այդ աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները և խորհուրդ էր տալիս իր էջի հետևողներին կարդալ կամ լսել այդ քարոզները ( սքրին-լուսանկարներն առկա են)...
Նիկոլի դուստրերի մասնակցությամբ կան տեսանյութեր, որտեղ նրանք Կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների հետ պարում են, երգում են կամ էլ լսում են քարոզները (տեսանյութերն առկա են)...
2024 թ-ի սեպտեմբերին Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով մեջբերում արեց Սուրբ Գրքից, որը ՀԱԵ-ի ընդունված թարգմանությանը հակասում էր և աղանդավորների կողմից ընդունված ձևով էր (փաստերն են առկա են)...
Կան ևս ապացույցներ, որ Նիկոլը ՀԱԵ-ի հետևորդ չէ...
Հ.Գ. Այս հարցին պատասխանելուց հետո արդեն պարզ կլինի, թե ձեր աղանդը ի՛նչ դերակատարություն ունի այս ամենում...
Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հայտարարությունը՝ ստորև․
Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև լարված իրավիճակի ֆոնին «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մասին տարածվող լուրերը սուտ են։ Բացարձակ կեղծ տեղեկություն է, թե իբր. «Կյանքի Խոսքը Վեհարանը գրոհելու համար տրամադրելու է 1500 աղանդավոր, դրա դիմաց Կյանքի Խոսքի հովիվ Արթուր Սիմոնյանը նշանակվելու է կառավարության կրոնի հարցերով վարչության պետ»։
Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ վտանգավոր սադրանք, կրոնական ատելության և թշնամության հրահրում։
Հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․
1․ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չունի որևէ առնչություն ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակին։
2․ Մենք միշտ հարգալից ենք արտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նկատմամբ։
3․ Մենք կողմնակից ենք պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանք, ինչպես նաև միմյանց գործերին և գործառույթներին չմիջամտելու հանձնառություն։
4․ Մեր աղոթքն է, որ ստեղծված իրավիճակը լուծվի փոխըմբռնման և խաղաղ երկխոսության եղանակով։
Ի վերջո, հորդորում ենք բոլորին ձեռնպահ մնալ սուտ և կեղծ տեղեկություններ տարածելուց։