Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում. դատական նիստի ժամանակ մեղադրյալին դանակահարել և փախել են
ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ Շտապ օգնություն է ժամանել դատարանի բակ։ ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ տեղեկության իսկությունը կպարզեն։
***
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:


