Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացված․ Ինչպես հայտնել էինք, փետվարի 1-ին մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում մի քանի դիմակավորված անձինք ներկել են մետրոյի վագոնները։ Տեղեկությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդեն կարճ ժամանակ անց ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում ստացվել են տեղեկություններ, որ անհայտ անձինք քարեր են նետում մետրոյի ուղղությամբ. գնացքը չի կարողանում տեղաշարժվել, հայտնում է Գ. Շամշյանը: Տեղեկություն է ստացվել, որ 8-10 հոգի անցել են կայարանների միջանկյալ հատվածը, մագլցել պատի վրա, մոտեցել են մետրոյի գնացքին և սկսել խուլիգանական գործողություններ կատարել՝ ներկելով վագոնները: |
Արտակարգ դեպք մետրոպոլիտենում, ներկել են գնացքի վագոնները. 5 անձ ձերբակալված է։
***
Ակտիվիստ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բարդակ ա համատարած, մետրոն կանգնացնում են, իրանց համար ներկում են, նկարում են վագոնների վրա ու ուշադրություն` դրանց բռնում են Բագրատաշենում` սահմանն անցնելու ժամանակ։ |
***
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: |