▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդն «Արտ Լանչ»-ից հոսանքահարված տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու՝ Խորենացի փողոցի 15 հասցեում գործող «Էլիտ Պլազա»-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս. Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Էլիտ Պլազա»-ում գործող «Արտ Լանչ»-ի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին