Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները։
Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է։
Արտակարգ դեպք Երևանում․ ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա` ճաղավանդակին․Երևանի գնդի պարեկներն ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են․Տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում


