Ըմբիշ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արման Ծառուկյանի և «Armenia Wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ։
Նշենք, որ Վահագն Մկրտչյանը վերջերս Արսեն Հարությունյանին ուղեկցում էր Զագրեբի աշխարհի առաջնությունում, ինչի մասին ըմբիշը գրառումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Այս ամիսների ընթացքում Վահագի կողքիս լինելը մեծ դեր խաղաց, որ աշխարհի առաջնությանը ներկայանամ լավագույն մարզավիճակով։ Իսկ հիմա միասին մեկնում ենք Զագրեբ՝ աշխարհի առաջնություն»,-գրել էր Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի ուշ հետևյալ գրառումն էր կատարել․ «Այսօր ձեռքիս մեդալը ավելի մեծ արժեք ունի այն պատճառով, որ ամեն քայլի կողքիս են եղել սրտացավ մարդիկ, ովքեր իմ հետ ապրել են բոլոր լավ ու վատ պահերը՝ մարզիչներս ու ընկերներս»։
Դիտեք նաև՝