Արմեն Սարգսյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Այս մասին հայտնում է Mash telegram-յան ալիքը։
Մահվան նախնական պատճառը սրտի հատվածում գտնվող կրծքավանդակի բեկորային վերքն է։
Նշենք, որ ըստ ՏԱՍՍ–ի՝ Սարգսյանը ողջ է, նա կլինիկական մահ է տարել, այս պահին միացված է արհեստական շնչառության սարքին։
Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ փետրվարի 3-ին, Մոսկվայի «Алые Паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունից հետո։
***
ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է, հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ «Նրա մահը մեծ կորուստ է հայ համայնքի, հայ ժողովրդի և Սարգսյանների ընտանիքի համար։ Նա բարեպաշտ հավատացյալ էր, ընտանեկան ավանդական քրիստոնեական արժեքների պահապան։ Նրա մահը սարսափելի ողբերգություն է։ Սա անընդունելի և աններելի արարք է՝ ուղղված մարդկության դեմ։ Արմեն Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել ռուս–հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև աջակցել է Դոնբաս ուղարկվող մարդասիրական օգնությանը»,- ասել է Եզրաս արքեպիսկոպոսը։ |