Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց․ «Արմեն Ալեքսանյանը ամբողջ գործի ընթացքում որպես ֆիգուրանտ կա երկու անգամ։ Ըստ գաղտնալսման վերծանության՝ մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում, երբ խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին։ 2-րդ ապացույցը տիկտոկյան էջում ձվածեղի պատրաստման տեսանյութն է, որն ակնհայտորեն ահաբեկչության չէր կարող նախապատրաստել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս խեղկատակությունը դադարեցնելու ճիշտ ժամանակն է։ «Արմեն Ալեքսանյանն այստեղ է բացառապես Բագրատ Սրբազանին սատարելու և գզգզված մազերով չուչելի լայվի նախապատրաստության համար։ Այստեղ քաղաքկան հաշվեհարդար է իրականանում, քանի որ, բոլորս ենք հասկանում, թե գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ»,- ասաց փաստաբանը։ Դիտեք նաև՝ ***
|
«Արմեն Ալեքսանյանն այստեղ է գզգզված մազերով չուչելի լայվը նախապատրաստելու համար»․ Ալեքսանդր Կոչուբաև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին