▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Թաթոյանը կխառնի ՔՊ-ի խաղաքարտերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ` սեփական օրակարգով: Մեր աղբյուրները պնդում են, որ տևական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջարկներ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։

Ակնհայտ է, որ Արման Թաթոյանը լուրջ մրցակից է լինելու ՔՊ-ի համար, ու նրան փորձելու են սեւացնել՝ արհեստականորեն կպցնելով «նախկին»-ի պիտակը, քանի որ մասնագիտական դաշտում նրա հետ մրցելու դեպքում կպարտվեն. ինչպես ժամանակին, երբ Արման Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում գնում էր մարզեր, իշխանության ու նաեւ ադրբեջանական կողմի խախտումներն էր բարձրաձայնում, ինչը դուր չէր գալիս ՔՊ-ականներին։ Այսպես ասած՝ նրա դեմն առնելու համար անգամ տոտալ դադարեցրին Հ1-ով ՄԻՊ-ի լուսաբանումները, սկսեցին գրասենյակի մեքենաները վերցնելու եւ բյուջեն կրճատելու գործընթաց, որը հանրային պարսավանքի ու միջազգային ճնշման պատճառով դադարեցրին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Արման Թաթոյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին