▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Ծառուկյանի սկանդալային գրառումը՝ RAF 06-ի զանգվածային ծեծկռտուքից հետո

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում 

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կայացած «RAF 06» ըմբշամարտի մրցաշարի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։

​Մարտիկն իր մասնակցությամբ բռնկված զանգվածային ծեծկռտուքը մեկնաբանել է չափազանց կարճ և կոշտ գրառմամբ.
​«Fuck around and find out » («Խաղա կրակի հետ և կտեսնես հետևանքները» — խմբ.)։

Ծառուկյանի այս հրապարակումը հաջորդել է մարտի 1-ի գիշերը Ջորջիո Պուլասի դեմ անցկացրած նրա գոտեմարտին, որն ավարտվել է օկտագոնում իրական քաոսով:

​Մրցամարտի ընթացքում Արմանը վստահորեն հաղթում էր 5:3 հաշվով, սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո նա հարձակվել է Պուլասի վրա և պարտերում մի քանի հարված հասցրել նրան։

Դրանից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. սկսվել է զանգվածային ծեծկռտուք երկու մարզիկների թիմերի միջև, որը հանդարտեցնելու համար պահանջվել է մրցաշարի կազմակերպիչների անմիջական միջամտությունը։

​Այս պահի դրությամբ միջադեպի մասնակիցների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի համար սա երկրորդ գոտեմարտն էր RAF մրցաշարում։ Ավելի վաղ՝ հունվարին, նա հաղթանակ էր տոնել Լենս Պալմերի նկատմամբ։ Խառը մենամարտերում (MMA) հայազգի մարտիկն ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին