***
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղի ունեցավ Real American Freestyle 07 լիգայի հերթական մրցաշարը։
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) եւ պրոֆեսիոնալ ըմբիշ, խառը մենամարտերում հայտնի ամերիկացի բլոգեր Ջորջիո Պուլասն անցկացրին ռեւանշ գոտեմարտը։ 9:3 հաշվով հաղթեց Արման Ծառուկյանը։
Մարտի 1-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում անցկացված Real American Freestyle 06 լիգայի մրցաշարում Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել էր Ջորջո Պուլասին, որին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք:


