▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից․..

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Վերջին օրերին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրտեսներ ու դիվերսանտներ, որոնք երկրի ներսում իրականացնում էին ահաբեկչական գործողություններ՝ փոքր և միջին չափսի կամիկաձե ԱԹՍ-ների, ինչպես նաև պայթեցումների միջոցով։

Կասկած չկա, որ հետաքննության և հարցաքննությունների ընթացքում բացահայտվելու է ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ներգրավվածությունն այդ գործողություններից շատերում։ Արդեն իսկ բաց աղբյուրներում առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանի հյուսիսային շրջաններին հենց Ադրբեջանից (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)։

Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային՝ շուտո՞վ, թե՞ Իսրայելի հետ պատերազմելուց հետո՝ առավել հարմար պահին։ Ամեն դեպքում, այդ պատասխանը կներառի Հայաստանի հետ իրական ռազմավարական դաշինքի հատսատում և էական ռազմական աջակցության ապահովում։

Իսկ բոլոր նրանց, ում արևմտյան քարոզչությունը համոզել է, թե Իրանն արդեն տանուլ է տվել, խորհուրդ կտամ զերծ մնալ հապշտապ եզրակացություններից. պատերազմը դեռ նոր է սկսվում... (այդ մասին ավելի մանրամասն խոսել եմ վերջին հարցազրույցումս. հղումը՝ երկրորդ մեկնաբանության մեջ)»։

Դիտեք նաև՝

Իրանական Արդեբիլի բնակիչը բառացի ասում է, որ իսրայելական ԱԹՍ-ը Իրան են հասնում ադրբեջանի տարածքով

«Ուզում եմ դիմել նրանց, ովքեր բարձրացնում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները (ինչպես երևում է այս ավտոբուսի վրա – խմբ.), մտածեք՝ ի՞նչ եք դուք շահում դրանից։ Թողնենք դա մի կողմ։ Ես ինքս՝ Արդեբիլի բնիկ եմ։ Բոլոր հրթիռներն ու ԱԹՍ-ները, որոնք խոցվել են Թավրիզի երկնքում, ըստ ձեզ՝ որտե՞ղից են արձակվել։ Պատասխանը պարզ է՝ Բաքվից։ Իմ ընկերները անձամբ տեսել են, թե ինչպես են դրանք գալիս հենց սահմանից։ Նրանցից մեկը՝ Փարսաբադ Մուղանից է, որը Արդեբիլի նահանգի սահմանամերձ շրջանն է։ Նա իր աչքերով է տեսել, թե ինչպես են դրոնները թռչում Ադրբեջանի տարածքից՝ Իրան։» — ասում է նա տեսանյութում, որ կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին