▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արհեստական շնչառական ապարատի բացակայության պատճառով Գյումրիում մահացել է 10 տարի սպասված նորածինը

Երեկ՝ մարտի 12-ին, Գյումրիի ծննդատանը նորածին երեխա է մահացել: Երեխան կեսարյան հատումով է ծնվել, որից հետո էլ առավոտյան նրան տեղափոխել են Ավստրիական հիվանդանոց:  

Պարզվել էր, որ երեխային անհրաժեշտ էր միացնել արհեստական շնչառական ապարատին, սակայն հիվանդանոցն ունեցել է ընդամենը 3 ապարատ,որոնց 3-ին էլ երեխաներ են եղել միացված:

Asekose.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի ծննդատնից, սակայն հեռախոսազանգին պատասխանեց հիվանդանոցի տնտեսվարը, ով ասաց, որ հիվանդանոցի տնօրենը տեղում չէ, որ նորածնի մահվան մասին պարզաբանում  կարող ենք ստանալ միայն երկուշաբթի օրը: 

Նշենք, որ նորածնի հայրը առաջին ամուսնությունից 10 տարի երեխա չի ունեցել: Երկրորդ անգամ է ամուսնացել և նորածինը նրանց երկար սպասված առաջնեկն էր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին