▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք Մաֆիա խաղի արմատները մասսոնակա՞ն են. Լաս Վեգասում պայքարելու են համաշխարհային գավաթի համար

 

Օգոստոսի 20ին Լաս Վեգաս քաղաքի ամենաշքեղ Wynn հյուրանոցում կսկսվի ՄԱՖԻԱ  խաղի Չորրորդ Համաշխարհային Գավաթը:
Այս սիրված խաղը միջազգային ճանաչում ձեռք բերեց, տարածվեց  և հասավ մինչև Լաս Վեգաս “ՇԱՌՄԻ՞ շնորհիվ, երբ 1998 թվականին Երևանում բացվեց առաջին ՄԱՖ-ակումբը եվ միձազգային ՄԱՖԻԱ ակումբների համակարգը: 
Այսօր Մաֆիա հոգեբանական և չափազանց գրավիչ խաղի մասին կպատմի, ինչպես ասում են ՞հին խաղացող՞ և խաղի վարող, ճանաչված հաղորդավար, սցենարիստ Հակոբ Ռուբինյանը:
-Հակոբ,  մի  քանի բառով Մաֆիայի կանոնները …
- Բացատրել հնարավոր չէ: Այն պետք է դիտել մի քանի անգամ, լսել կանոնների բացատությունը և այլն: Իմ անձնական փորձից ելնելով (իսկ ես առնվազն մի քանի տասնյակ մարդու սովորեցրել եմ այս խաղը) ավելի արագ և արդյունավետ է, երբ սկսնակին փորձառու խաղացողը կանոնները բացատրում է խաղը դիտելու ընթացքում: Պարզապես ՙօդում՚ բացատրելով այն հնարավոր չէ ամբոջությամբ ընկալել:Խաղի էության մասին լավագույն ասույթը (գոնե ինձ համար) եղել է և մնում է ՙՄաֆիա՚ խաղի աշխարհի չեմպիոններից մեկի, Արմեն Վանյանի արտահայտությունը. ՙՍա մի խաղ է, որը հիմար մարդկանց սովերեցնում է ստել, իսկ խելացիներին` բացահայտել, որ քեզ ստում են՚: Թեև պետք է նաև նկատել, որ այս խաղը հիմարնեի համար չէ: Այն քիչ թե շատ հաջող խաղալու, խաղից հաճույք ստանալու և մնացած խաղացողներին քո խաղով հաճույք պատճառելու համար անհրաժեշտ է ունենալ ուղեղ (ոչ պարզապես անատոմիական), տրամաբանություն (ցանկալի է` առողջ), վերլուծելու կարողություն (խոսքը քաղաքականության մասին չէ) և ինտուիցիա (ոչ բոլոր դեպքերում): 
Եթե դուք ունեք վերոնշյալ հատկությունները (կամ գոնե այդպես եք ենթադրում), ապա փորձեք այս խաղը, և այն ձեզ պարզապես կգերի, հավատացնում եմ:
Ասում են Մաֆիայի արմատները Մասոնակա՞ն են:
Ասում են: Մենք Մաֆիայի հետ ծանոթացանք ԿՎՆ-ի տարիներին: Իսկ խաղի ոչ սիրողական, ակումբային պատմությունը սկսվում է 1996 թվականից, երբ բացվեց աշխահում առաջին ՙՄԱՖ՚ ակումբը` Երևանում: Այնպես որ Հայաստանի մայրաքաղաքը այս համակարգի և հետագայում ամենատարբեր երկներում և քաղաքնեում բացված ակումբների ՙԱլմա-Մատեր՚-ն է: Հենց այդ պատճառով էլ համակարգի ամենակարևոր մրցաշարը` ՙՄաֆիա՚ խաղի աշխարհի առաջնությունը, անցկացվել է, անցկացվում է և միշտ անցկացվելու է բացառապես Երևանում (ի դեպ, այս առաջնությունը մեկնարկեց 2003 թվականին): 
Թե’ ակումբի, և թե’ համակարգի ստեղծման նախաձեռնողը, կազմակերպողն ու իրականացնողը եղել է ՙՇարմ՚ ընկերությունը, որը ժամանակին ձևավորվել էր ՙՈւրախների և Հնարամիտնեի Ակումբի՚ (KBH) Երևանի բժշկական ինստիտուտի թիմի բազայի հիման վրա: 
Աշխարհում քանի՞ Մաֆ-ակումբի անդամ կա
Ակումբների անդամների ճշգրիտ քանակը չեմ կարող ասել երկու պատճառնորով: Նախ` ՙՄԱՖ-ԱԿՈՒՄԲ՚ համակարգը մասնավոր փակ համակարգ է և բազմաթիվ տվյալներ (այդ թվում անդամների քանակը կամ անձերը) հրապարակման ենթակա չեն: Երկրորդ` համակարգի յուրաքանչյուր ակումբ ինքնուրույն է իր անդամների քանակի որոշման հարցում: Կարող եմ միայն ասել, որ համակարգի յուրաքանչյուր ակումբի պաշտոնական անդամ ազատ մուտք ունի համակարգի բոլոր ակումբներում: Որևէ պատահական անձ ակումբներ մուտք չունի: Միայն, եթե նա ակումբի անդամներից մեկի հյուրն է:
Ակումբների քանակը և աշխարհագրությունը շարունակ աճում են: Նշեմ, որ    երևանյան ակումբի ստեղծումից հետո առաջինները բացվեցին Մոսկվա և Լոս-Անջելես քաղաքներում: 
Դե իսկ վերջին երկուսը բացվել են այս տարի` ԱՄՆ-ի Նյու-Յորք և Հյուստոն քաղաքներում:
Ինչպե՞ս է կարելի  հայտնվել համակարգի ակումբներից մեկում
Միայն ակումբի անդամի հյուրի կարգավիճակում: Դուք կարող եք նաև այդ կարգավիճակում փորձել խաղալ (իհարկե կանոններին և հիմնական դրույթներին ծանոթանալուց հետո): Եվ եթե որոշեք, որ ուզում եք դառնալ այս կամ այն ակումբի անդամ, պետք է դիմեք այն անձին, ով ձեզ հրավիրել է: Նրա խնդրանքով ձեր դիմումը կքննարկվի ակումբի խորհրդում: Սակայն մինչ այդ ձեզ անհրաժեշտ է ունենալ ակումբի խորհրդի մեկ և ակումբի խորհրդատվական խորհրդի երկու անդամների երաշխավորություններ: Սակայն այս ամենն ունենալուց հետո էլ ձեր խնդրանքը կարող են մերժել ակումբի խորհրդի նիստում: Բացի դրանից, ՙՄԱՖ-ԱԿՈՒՄԲ՚ համակարգի նախագահը կարող է միանձնյա մերժել դիմումը անգամ բոլոր ինստացիաներն անցնելուց հետո:
Բնականաբար հարց է ծագում, թե ինչու՞ է այդքան բարդ այս հարցը: Բանն այն է, որ Ակումբի արարողակարգի, կանոնակարգի, խաղի օրենքների և կանոնների յուրաքանչյուր կետ անցել է երկար ճանապարհ, հղկվել է, փոփոխվել ունենալով ամենատարբեր նախադեպեր: Արդյունքում մշակվել է էթիկական նորմերի և կանոնների այնպիսի մի համակարգ, որի շուրջ հավաքվում են մարդիկ, ում դա ընդունելի է և հաճելի: 
Ի դեպ, այս ամենը թող ամպագորգոռ չթվա: Հավատացնում եմ, որ մեր ակումբներին ձեր հնարավոր անդամությունը ոչ մի բարդություն չի ներկայացնի, եթե ձեր անձնական հատկանիշները համահունչ են Ակումբի էթիկական նորմերին: Լավ կամ վատ, հաջող կամ ոչ այնքան խաղալը այս հարցում առաջնային նշանակություն չունեն:
Իսկ գավաթին մասնակցելու պայմանները սարբերվո՞ւմ են
Լաս Վեգասի ՙՄԱՖԻԱ՚ խաղի Աշխարհի Գավաթի խաղարկությունը մեկնարկեց 2012 թվականին: ՙՄԱՖԻԱ՚ խաղի մնացած բոլոր առաջնություննեից և մրցույթներից այս մեկը տարբերվում է երկու կարևոր կետով. նախ, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ակումբի անդամությունը պարտադիր չէ: Եվ, երկրորդ, այստեղ խաղարկվում է դրամական մրցանակ (ինչպես և ամենուր և ամեն ինչ Լաս Վեգասում): Խորհուրդ կտայի բոլորին, ով նախընsրում է հաղթել իր խելքի շներհիվ և հույսը չի դնում միայն կույր հաջողության վրա , միանալ մեզ մյուս տարվա գավաթին: Բավականին մանրամասն ՄԱՖԻԱ խաղի հետ կարելի է ծանոթանալ www.mafclub.am և www.mafworldcup.com  կայքերում, կամ Facebook-ի միջոցով;

Օգոստոսի 20-ին Լաս Վեգաս քաղաքի ամենաշքեղ Wynn հյուրանոցում կսկսվի ՄԱՖԻԱ  խաղի 4-րդ Համաշխարհային գավաթը:

Այս սիրված խաղը միջազգային ճանաչում ձեռք բերեց, տարածվեց  և հասավ մինչև Լաս Վեգաս ` ՇԱՐՄԻ շնորհիվ, երբ 1998 թվականին Երևանում բացվեց առաջին ՄԱՖ-ակումբը և միջազգային ՄԱՖԻԱ ակումբների համակարգը: 

Այսօր Մաֆիա հոգեբանական և չափազանց գրավիչ խաղի մասին կպատմի, փորձառու վարող, ճանաչված հաղորդավար, սցենարիստ Հակոբ Ռուբինյանը:

Հակոբ,  մի  քանի բառով կխնդրեմ ներկայացնեք Մաֆիայի կանոնները:

Բացատրել հնարավոր չէ: Այն պետք է դիտել մի քանի անգամ, լսել կանոնների բացատրությունը և այլն: Իմ անձնական փորձից ելնելով (իսկ ես առնվազն մի քանի տասնյակ մարդու սովորեցրել եմ այս խաղը) ավելի արագ և արդյունավետ է, երբ սկսնակին փորձառու խաղացողը կանոնները բացատրում է խաղը դիտելու ընթացքում: Պարզապես ՙօդում՚ բացատրելով այն հնարավոր չէ ամբոջությամբ ընկալել:Խաղի էության մասին լավագույն ասույթը (գոնե ինձ համար) եղել  և մնում է ՙՄաֆիա՚ խաղի աշխարհի չեմպիոններից մեկի, Արմեն Վանյանի արտահայտությունը. ՙՍա մի խաղ է, որը հիմար մարդկանց սովորեցնում է ստել, իսկ խելացիներին` բացահայտել, որ քեզ ստում են՚: Թեև պետք է նկատել, որ այս խաղը հիմարների համար չէ: Այն քիչ թե շատ հաջող խաղալու, խաղից հաճույք ստանալու և մնացած խաղացողներին քո խաղով հաճույք պատճառելու համար, անհրաժեշտ է ունենալ ուղեղ (ոչ պարզապես անատոմիական), տրամաբանություն (ցանկալի է` առողջ), վերլուծելու կարողություն (խոսքը քաղաքականության մասին չէ) և ինտուիցիա (ոչ բոլոր դեպքերում): Եթե դուք ունեք վերոնշյալ հատկությունները (կամ գոնե այդպես եք ենթադրում), ապա փորձեք այս խաղը, և այն ձեզ պարզապես կգերի, հավատացնում եմ:

Ասում են Մաֆիայի արմատները Մասսոնական են:

Ասում են: Մենք Մաֆիայի հետ ծանոթացանք ԿՎՆ-ի տարիներին: Իսկ խաղի ոչ սիրողական, ակումբային պատմությունը սկսվում է 1996 թվականից, երբ բացվեց աշխահում առաջին ՄԱՖ ակումբը` Երևանում: Այնպես որ Հայաստանի մայրաքաղաքը այս համակարգի և հետագայում ամենատարբեր երկրներում ու քաղաքներում բացված ակումբների ՙԱլմա-Մատեր՚-ն է: Հենց այդ պատճառով էլ  ՙՄաֆիա՚ խաղի ամենակարևոր մրցաշարը`աշխարհի առաջնությունը, անցկացվել է, անցկացվում է և միշտ անցկացվելու է բացառապես Երևանում (ի դեպ, այս առաջնությունը մեկնարկեց 2003 թվականին): Թե’ ակումբի, և թե’ համակարգի ստեղծման նախաձեռնողը, կազմակերպողն ու իրականացնողը եղել է Շարմ  ընկերությունը, որը ժամանակին ձևավորվել էր Ուրախների և Հնարամիտների Ակումբի (KBH) Երևանի բժշկական ինստիտուտի թիմի բազայի հիման վրա:

Այսօր, Մաֆ-ակումբներում քանի՞ անդամ կա

Ակումբների անդամների ճշգրիտ քանակը չեմ կարող ասել երկու պատճառնով: Նախ` ՙՄԱՖ-ԱԿՈՒՄԲ՚ համակարգը մասնավոր փակ համակարգ է և բազմաթիվ տվյալներ (այդ թվում անդամների քանակը կամ անձերը) հրապարակման ենթակա չեն: Երկրորդ` համակարգի յուրաքանչյուր ակումբ ինքնուրույն է իր անդամների քանակի որոշման հարցում: Կարող եմ միայն ասել, որ համակարգի յուրաքանչյուր ակումբի պաշտոնական անդամ ազատ մուտք ունի համակարգի բոլոր ակումբներում: Որևէ պատահական անձ ակումբներ մուտք չունի: Միայն, եթե նա ակումբի անդամներից մեկի հյուրն է: Ակումբների քանակը և աշխարհագրությունը շարունակ աճում են: Նշեմ, որ    երևանյան ակումբի ստեղծումից հետո առաջինները բացվեցին Մոսկվա և Լոս-Անջելես քաղաքներում: Դե իսկ վերջին երկուսը բացվել են այս տարի` ԱՄՆ-ի Նյու-Յորք և Հյուստոն քաղաքներում:

Ինչպե՞ս կարելի է դառնալ ակումբի անդամ: 

Միայն ակումբի անդամի հյուրի կարգավիճակում: Դուք կարող եք նաև այդ կարգավիճակում փորձել խաղալ (իհարկե կանոններին և հիմնական դրույթներին ծանոթանալուց հետո): Եվ եթե որոշեք, որ ուզում եք դառնալ այս կամ այն ակումբի անդամ, պետք է դիմեք այն անձին, ով ձեզ հրավիրել է: Նրա խնդրանքով ձեր դիմումը կքննարկվի ակումբի խորհրդում: Սակայն մինչ այդ ձեզ անհրաժեշտ է ունենալ ակումբի խորհրդի մեկ և ակումբի խորհրդատվական խորհրդի երկու անդամների երաշխավորություններ: Սակայն այս ամենն ունենալուց հետո էլ ձեր խնդրանքը կարող են մերժել ակումբի խորհրդի նիստում: Բացի դրանից, ՄԱՖ-ԱԿՈՒՄԲ համակարգի նախագահը կարող է միանձնյա մերժել դիմումը անգամ բոլոր ինստացիաներն անցնելուց հետո:Բնականաբար հարց է ծագում, թե ինչու՞ է այդքան բարդ այս հարցը: Բանն այն է, որ Ակումբի արարողակարգի, կանոնակարգի, խաղի օրենքների և կանոնների յուրաքանչյուր կետ անցել է երկար ճանապարհ, հղկվել է, փոփոխվել՝ ունենալով ամենատարբեր նախադեպեր: Արդյունքում մշակվել է էթիկական նորմերի և կանոնների այնպիսի մի համակարգ, որի շուրջ հավաքվում են մարդիկ, ում դա ընդունելի է և հաճելի: Ի դեպ, այս ամենը թող ամպագոռգոռ չթվա: Հավատացնում եմ, որ մեր ակումբներին ձեր հնարավոր անդամությունը ոչ մի բարդություն չի ներկայացնի, եթե ձեր անձնական հատկանիշները համահունչ են Ակումբի էթիկական նորմերին: Լավ կամ վատ, հաջող կամ ոչ այնքան խաղալը այս հարցում առաջնային նշանակություն չունեն:

Իսկ գավաթին մասնակցելու պայմանները տարբերվո՞ւմ են

Լաս Վեգասի ՄԱՖԻԱ խաղի Աշխարհի Գավաթի խաղարկությունը մեկնարկեց 2012 թվականին: ՄԱՖԻԱ խաղի մնացած բոլոր առաջնություննեից և մրցույթներից այս մեկը տարբերվում է երկու կարևոր կետով. նախ, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ակումբի անդամությունը պարտադիր չէ: Եվ, երկրորդ, այստեղ խաղարկվում է դրամական մրցանակ (ինչպես և ամենուր և ամեն ինչ Լաս Վեգասում): Խորհուրդ կտայի բոլորին, ով նախընտրում է հաղթել իր խելքի շներհիվ և հույսը չի դնում միայն կույր հաջողության վրա, միանալ մեզ մյուս տարվա գավաթին: Բավականին մանրամասն ՄԱՖԻԱ խաղի հետ կարելի է ծանոթանալ www.mafclub.am և www.mafworldcup.com  կայքերում, կամ Facebook-ի միջոցով:

 

Ա. Գրիգորյան,

Լոս Անջելես

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին