▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդշինինվեստբանկի» 300 դրամանոց լռությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վերջերս շատ է խոսվում տարբեր բանկերի կամ վերջիններիս աշխատակիցների կողմից կատարվող անօրինականություների մասին:
Այսօր այդ հնարավորությունն ընձեռնել է Արդշինինվեստբանկը: Այս բանկում քարտային հաշիվ ունեի դեռևս նախկին աշխատավայրից, իսկ հաշիվն այդ վաղուց չեմ օգտագործում, իսկ ավելի քան 1,5 տարի բացարձակ ոչ մի գործարք չեմ կատարում, և այդ առիթով երկու ամիս առաջ այցելեցի բանկ՝ քարտային հաշիվս փակելու նպատակով: Ինձ տեղեկացրեցին, որ ես 4000 դրամ պարտք ունեմ՝ քարտի սպասարկման վճար, այն դեպքում, երբ դեռ 2014 թվականի օգոստոսին իմ քարտի ժամկետը լրացել է, ես չեմ դիմել բանկ ու նոր քարտ չեմ ստացել, բնականաբար չեմ սպասարկվել: Բանկում բողոք-պահանջ գրեցի, ասացին որ 10 աշխատանքային օրում կպատասխանեն ինձ: Անցել է արդեն երկու ամիս, սակայն ոչ մի լուր բանկից: Համապատասխան բաժնի հեռախոսահամարին զանգելիս ոչ ոք չի պատասխանում, իսկ քարտային բաժին զանգելիս միայն ասում են որ ինձ կօգնեն՝ իմ տվյալները կրկին անգամ այդ բաժնին փոխանցելով:
Բավականին տհաճ է երևույթը, սկզբունքորեն չեմ պատրաստվում վճարել այդ անհիմն պարտքը:
Զավեշտալին այն է, որ բանկը շարունակ լռում է, սակայն յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ կերպով չի մոռանում 300 դրամով ավելացնել սպասարկման համար իմ պարտքը: Կարելի է մտածել, որ Արդշինինվեստբանկն իր լռությամբ ամսական 300 դրամ է վաստակում:

Թագուհի Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին