▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդարադատության նախարարը Ցեղասպանությունն ուրանալու, Արցախից հրաժարվելու Սահմանադրություն է գրում»․ Ռուբեն Մելիքյան

«Գարիկ Գալեյանի նկատմամբ խայտառակ հակաիրավական ու խայտառակ հակաբարոյական աննախադեպ քայլ»,- իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրառնալով փաստաբան Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, ըստ որի՝ «44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։
Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ.Գալեյանի նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։
Հետևաբար այլևս բացակայում է անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո»։

Արձագանքելով՝ Մելիքյանը եթերում ասել է․ «Սևով սպիտակի վրա գրված է՝ երեք ամիս, լրացել է երեկ, դատական նոր ակտ չկա, նշանակում է՝ մարդը պետք է ազատ արձակվի, վե՛րջ։ Դրա քաղաքական պատասխանատուն անձամբ Արդարադատության նախարարն է, էն նախարարը, որը Ցեղասպանությունն ուրանալու, Արցախից հրաժարվելու Սահմանադրություն է հիմա գրում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին