▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված փոխգնդապետը 2 երեխաների հայր էր, ընտանիքի միակ որդին

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը: Նա  Մարտակերտից էր, կոչումով` փոխգնդապետ: Գեղամ Մանուկյանը 2 երեխաների հայր էր, ընտանիքի միակ որդին:

Հիշեցնենք, որ Գեղամը նախորդ տարի վիրավորվել էր ականի պայթյունից, սակայն շարունակել էր ծառայությունը:

Հ.Գ. Հավելենք, որ համացանցում սխալմամբ տարածվել էին մեկ այլ Գեղամ Մանուկյանի լուսանկարները, որոնք ներկայացվել էին իբրև զոհված փոխգնդապետի լուսանկարներ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին