▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ-Արմենիան» հաղթեց լրացուցիչ ժամանակում եւ դուրս եկավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Սիբիուի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ և հաղթեց մրցակցին 2:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կլուժի» բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։

53-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Հաղթական գոլը 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:

«Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին