▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջնորդի «կեղտոտ» տեսքը՝ անհարգալից վերաբերմունք է գործընկեր պետության նկատմամբ»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեղեցու դեմ հարձակման ֆոնին գուցե թեման մի փոքր այլ կերպ ընկալվի, բայց փորձեմ հնարավորինս պարզ և հանրամատչելի ձևով անդրադառնալ մի հարցի, որն, ըստ իս, բավական էսթետ է, ինչու ոչ, նաև առանցքային։ Խոսելու եմ Նիկոլի հեծանիվ քշելու դրվագի մասին՝ սակայն լրիվ այլ պրիզմայով։
Նիկոլը երեկ (և ոչ միայն) առավոտյան աշխատանքի էր գնում հեծանիվով։ Քշելով մի քանի կիլոմետր՝ նա հասնում է կառավարության շենք, բնականաբար այդ ընթացքում քրտնում ու նման ոչ պատշաճ, կարելի է ասել՝ հակահիգիենիկ տեսքով մտնում կառավարության շենք։ Տրամաբանական է, որ հագեցած օրակարգ ունեցող անձը, ով օրվա ընթացքում ունենում է բազմաթիվ հանդիպումներ՝ այդ թվում օտարերկրացի հյուրերի հետ, նման վիճակում գտնվելով՝ ցույց է տալիս, թե ինչպիսի փնթի վերաբերմունք ունի շրջապատի նկատմամբ։ Ավելին, նման վարքագծով նա փաստացի ցույց է տալիս, որ թքած ունի բոլորի վրա՝ ինչպես ուզում է, այնպես էլ է մտնում իր աշխատասենյակ։ Ի դեպ, նշեմ, որ նույն օրը Նիկոլը հանդիպել էր Բելգիայի թագուհի Մաթիլդայի հետ, ով այս օրերին գտնվում է Հայաստանում։ Այսինքն՝ նման բարձրաշխարհիկ տիկնոջ հետ հանդիպման է գնացել, ամենայն հավանականությամբ, առանց լողանալու և քրտնաբույր վիճակում։
Ըստ էության՝ պետական և դիվանագիտական էթիկայի տեսանկյունից երկրի ղեկավարի համար անթույլատրելի է լինել կեղտոտ, անկարգ կամ հակահիգիենիկ արտաքինով, հատկապես՝ հանդիպման ժամանակ մեկ այլ ղեկավարի կամ բարձր կարգավիճակ ունեցող անձի հետ։ Դիվանագիտական էթիկետը վերաբերում է ոչ միայն վարքագծին ու խոսքին, այլև արտաքին տեսքին, մաքրությանը, զգեստավորման մշակույթին, մարմնի հոտին, մազերի խնամքին և աքսեսուարների չափավորությանը՝ այլ կերպ ասած՝ պաշտոնական կերպարի ամբողջական համապատասխանությանը միջավայրին։
Համաշխարհային պրակտիկայում առաջնորդի անխնամ կամ «կեղտոտ» տեսքը դիտվում է որպես պետական հեղինակության խախտում․ այն ազդում է երկրի միջազգային իմիջի վրա և ընկալվում է որպես անհարգալից վերաբերմունք գործընկեր պետության, դիվանագիտական նորմերի և հանդիսավոր առիթի նկատմամբ։ Նման հանդիպումները, որպես կանոն, նախապես պատրաստվում են դիվանագիտական արարողակարգով (պրոտոկոլ), որտեղ մանրամասն սահմանվում են հագուստի ձևաչափը, արտաքին տեսքի պահանջները (մաքուր ձեռքեր, հիգիենիկ վիճակ, անուշաբույր մարմին, մաքուր կոշիկներ) և անգամ շարժուձևի որոշ նրբություններ՝ ժեստեր, հայացքի ուղղություն, ձեռքսեղմման ձև։
Իսկ նշված անձը, ինչպես բոլորս բազմիցս տեսել ենք, տարբեր հանդիպումների և ելույթների ընթացքում (այդ թվում՝ միջազգային հարթակներում) հաճախ քորում է մարմնի տարբեր հատվածները, ուղղում անդրավարտիքն ու վերնաշապիկը՝ դրանով իսկ լրացուցիչ ընդգծելով անպատրաստությունն ու ոչ պետական կերպարը։
Կարճ ասած՝ ղեկավարի անխնամ, հակահիգիենիկ կամ անկառավարելի տեսքը դիվանագիտական աշխարհում դիտվում է ոչ թե որպես պարզ անհատական թերություն, այլ՝ որպես պետական անպատրաստության և անպատշաճության խորհրդանիշ։
Ի վերջո՝ ղեկավարի արտաքինն ու պահվածքը պարզապես ձև չեն, այլ՝ պետական մտածողության արտահայտություն։ Այն դեպքում, երբ երկրի առաջին դեմքը հեծանիվով քրտնած մտնում է կառավարության շենք, դա ոչ թե «առողջ կյանքի» կամ «ժողովրդարության» դրսևորում է, այլ նույն անփութության, անպատասխանատվության և անպատրաստության տրամաբանական շարունակությունը, որով այսօր ղեկավարվում է պետությունը։ Այդ անխնամ կերպարը խորհրդանշում է ոչ միայն անհատի, այլ ողջ իշխանության վերաբերմունքը կարգի, ձևի և պետական մշակույթի հանդեպ։
Նման վարքագծով Նիկոլը ցույց է տալիս, որ ինքը վեր է ամեն կարգ ու էթիկայից, որ իշխանությունը կարող է լինել փնթի, անհաշվետու և անսահմափակ՝ ինչպես սեփական արտաքին տեսքը։ Բայց իրականում այդ անփութությունը չի մնում անձնական մակարդակում․ այն դառնում է պետական «այցեքարտ», որը միջազգային հարթակներում ներկայացնում է մեզ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին