▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ ձեռքն առնել այդ մարդու գիրքը և տեսնել նրա իրական կերպարը․ Տեր  Գաբրիել

***

Տեր  Գաբրիել Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Կրթության կարևորությունը վերջապես հասկացած և այն նորաձև համարող միջնակարգ կրթությամբ ՀՀ ղեկավարը գուցե չիմանա, որ մեծանուն հայորդիների մեջ եղել է Ջիվանի անունով աշուղ, որը թողել է մի դարակազմիկ արտահայտություն, որն ամբողջությամբ հասցեական է իրեն՝ «խելքի՜ աշեցեք»։ Այս մարդու մասին պատկերացում կազմելու համար առաջարկում եմ մտավարժանք անել ու ձեռքն առնել այդ մարդու գիրքը և առանց վարագույրների տեսնել նրա իրական կերպարը։ Այդ գիրքը թերթելիս տեսնում ես այլասերության քարոզ, պարտվողական ոգի, թշնամանք մեծերի ու նրանց գործերի մասին։

Եվ հետևաբար զարմանալի չէ նաև, որ նա և իր համախոհ եկեղեցամերժները պիտի գնան Սբ. Հովհաննավանք և մասնակցեն քաղաքացի պարոն Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող

Պատարագին։ Սուրբ Պատարագի խորհուրդը անարգելու, բեմականացմելու համար, սակայն, պատիժը չի ուշանալու։ Ճշմարտությունը մեկն է՝ «Երկրի հակառակ կողմ»-ը «գրքի» հեղինակը պարտության սիմվոլ է, ինչպես բնութագրում է առաջին նախագահը, և, վստահաբար, պարտվելու է նաև Աստծու տան դեմ իր մղած ջիհադում։

Եկեղեցին և Վեհափառ Հայրապետը ունեն բազմաթիվ ազնիվ հայորդիներ, որոնց համար պատիվ կլինի պատեհ պահին իրենց Սրբությունները և Հայրապետին պաշտպանելը։

Մնացած հայհոյախոս բամբասանքներին անդրադառնալու ցանկություն չկա, քանի որ այն ժամանակի զուր վատնում եմ համարում, քանզի ստին պատասխանելը կնշանակի կարևորություն ընծայել ստախոսին և նրա արտահայտած ցնորամտությանը։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին