▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առ ոչինչը դուք եք... Իսկ Հռչակագիրը՝ հավերժ շնորհավոր. Րաֆֆի Հովհաննիսյան

35 տարին այսօր բոլորող Անկախության մասին հռչակագիրը մեր պետականության միակ մաքրամաքուր, բյուրեղյա գաղափարական ակունքն է:

Կենարար, մինչևիսկ գոյութենական նշանակության մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ: Այն հարատև է:

Ժամիշխանները և անգամ իրենց սահմանադրությունները, ամեն տեսակի սուտն ու կեղծիքը գալիս են՝ կգնան, բայց դարակազմիկ հիմնագիրը մնում է միշտ:

Անցեք արդեն, չարացած, օտարացած, իրական մեր ոսոխներ: Առ ոչինչը դուք եք:

Իսկ Հռչակագիրը՝ հավերժ շնորհավոր:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

23 օգոստոսի, 2025, Երևան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին