▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրի՛ հավաքականի մարզիչը․․․«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանի մամուլի ասուլիսը «Նոայի» դեմ հաղթանակից հետո, որի ընթացքում «Ալաշկերտ»-ի մարզիչը խոսում է նաև իր ղեկավարած թիմից՝ Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մասին։

Հիշեցնենք՝ երեկ, Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ․ մրցաշրջանի 5-րդ տուրում «Ալաշկերտը» Արմավիրի Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց գործող չեմպիոն «Նոայի» դարպասը։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Օլավալե Ֆարայոլան, իսկ խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտի» առավելությունը կրկնապատկեց Մոմո Տուրեն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կրեց առաջին պարտությունը ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։

Հանդիպման տեսագրությունը․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին