▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապարանցիների վերջին անեկդոտը ձնաբքի մեջ մնացած Գալուստ Սահակյանի ու պատգամավորների մասին

«Գալուստ Սահակյանը պատվիրակության հետ էս ձմռան բքին Ապարանի կողքով անցնելուց են լինում, մեկ էլ մնում են ձյան տակ: Էս ապարանցիները սաղին թաղում են : Մինչև Երևանից մարդ-մուրդ են հասնում,արդեն թաղած են լինում: Երևանից ժամանածներից մեկը հարցնում է՝ բա մեջները սաղ մարդ չկա՞ր,ձայն բան չէի՞ն հանում:

Էս ապարանցիները բա՝ թե մի քանիսը ասում էին` ողջ ենք,բայց դրանց բերանը ե՞րբ դուզ խոսք կա որ...»,-գրում է Արմինե Մելքոնյանը՝ ներկայացնելով ապարանցիների վերջին անեկդոտը ձնաբքի մեջ մնացած Գալուստ Սահակյանի մասին:

 

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտ 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց մնացել է ձնաբքի մեջ, որոնց մեջ է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մի խումբ պատգամավորների հետ. վերջիններս այցելել էին գյուղեր՝ սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների օգնություն հասցնելու նպատակով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին