Անոմալ տաք եղանակը հոկտեմբերի 10-ից կնահանջի․ Գագիկ Սուրենյան
Հանրապետության «գլխավոր օդերևութաբանը» հայտնել է, որ հոկտեմբերի 8–ին և 9–ին գրանցվել է տարվա այս ժամանակաշրջանի համար նորմայից բավականին բարձր ջերմաստիճան, սակայն հոկտեմբերի 10–ից ջերմաստիճանը կսկսի նվազել։
«Ամեն բան չափի մեջ է հաճելի. վաղվանից մեր երկրում մթնոլորտի շրջանառությունըը կփոխվի. հարավային տաք օդային հոսանքները կփոխարինվեն Սև ծովի կողմից եկող համեմատաբար ցուրտ օդային հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10–12–ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով»։