▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Սեդակովայի ընտրյալն իրենից 10 տարով փոքր Միքայել Արամյա՞նն է

 

 

 

 

 

 

 

 

 

«Виа Гра» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդակովան երկրպագուներին ներկայացել է  հայազգի Միքայել Արամյանի հետ, ով հեռուստադիտողներին հայտնի է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմից: Սեպտեմբերի 26-ին Սեդակովան Միքայելին ուղեկցել է «Սերը հրեշտակների քաղաքում»  ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որում 25-ամյա Միքայել Արամյանը մարմնավորել է գլխավոր հերոսին:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան նշել էր, որ սիրահարված է, սակայն ընտրյալի անունը նախըտրել էր գաղտնի պահել: 

Ավելի վաղ, 34-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում Միքայելի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին