▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյա՞նն է գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա Հակոբյա՞նն է գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը
Իշխանությունը նախընտրական քարոզարշավը փաստացի վաղուց է սկսել։ Դրա վառ դրսևորումներից է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մարզերում կայացող հանդիպումները, որտեղ ելույթ-դասախոսություններ են ունենում Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը։ Տեսակետ կա, որ ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է հենց Աննա Հակոբյանը, իրականում «Կրթվելը նորաձև է» շարժումը նրան որպես լիդեր ներկայացնելու նպատակ ունի։ Նախընտրական ցուցակն Աննա Հակոբյանի կողմից գլխավորելու համար կան մի շարք պատճառներ՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի ղեկավար 2 անգամից ավել չի ընտրվել, ուստի նախընտրական ցուցակը գլխավորողի փոփոխության կարիք կա։ Նիկոլ Փաշինյանը հանրության մեջ ասոցացվում է Արցախի կորստի, կապիտուլյացիայի ստորագրման հետ, Աննա Հակոբյանն էլ հանրությանը ներկայացվում է` որպես նորաձև, փոփոխություններ նախաձեռնող։ Ներկայում գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարները, քրեակատարողական վարչության պետը, արտաքին հետախուզության ղեկավարը, ՄԻՊ-ը կանայք են, Աննա Հակոբյանի կողմից ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելը կարող է լրացնել այդ շարքը։ Այս ամենին ավելացնեմ Աննա Հակոբյանի անձնական մեծ ամբիցիաները։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե ով կղեկավարի ՔՊ-ի կուսակցության նախընտրական ցուցակը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին