Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը` արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։
Պանորամա.am-ն այս առիթով հայտնում է, որ Ռոբերտ Թամարյանը Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է։ Սա ավելի հետաքրքիր է այն համատեքստում, որ այնտեղ այժմ կալանքի տակ են գտնվում արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը, ինչպես նաև գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։


