▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանի նկատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հանդեպ զգացումի հետ»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն հակակրանքը, որն այս ազգի մեծամասնությունը տածում է Աննա Հակոբյանի նկատմամբ չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հանդեպ ունեցած բացասական զգացումի հետ և դա գիտեն բոլորը: Պատճառն այն է, որ այդ կինը իր վարքագծով է վաստակել այդ վերաբերմունքը և ոչ թե Փաշինյանի վարած քաղաքականության։
Ֆեյքերի ՊՈԱԿ-ը և նիկոլական էշելոնի ստորին ստորները երեկվանից համացանցով վիրավորական խոսքեր են գրում զոհված զինծառայողների ծնողների մասին, ովքեր քննադատություն են հնչեցրել Աննա Հակոբյանի հասցեին։ Մարդկային դիմագիծը վաղուց կորցրած այդ արարծներին հարկ չեմ համարում անդրադառնալ քանզի ոչնչություններին անդրադառնալը զուր ժամանակի կորուստ է, բայց չեմ կարող չանդրադառնալ քայլող խայտառակություն առաջին տիկնոջը: 7 տարի շարունակ ունենալով պետության առաջին տիկնոջ կարգավիճակ նա այդպես էլ չգիտակցեց, որ սահմաններ կան որոնք թույլատրելի են բոլորի համար, բայց ոչ առաջին տիկնոջ։
Նա չգիտակցեց կամ չուզեց գիտակցել, որ ամեն օր սեփական զավակների սառը շիրմաքարերը կամ հողաթմբերը գրկած և կարոտից խենթացած ծնողների հետ պետք չէ վիճաբանության բռնվել, որքան էլ նրանց խոսքերը խոցեն քեզ՝ չէ որ նրանք իրենց որդիների կորստի մեղավորը ձեզ են համարում՝ իսկ միթե՞ դա չէ ճշմարտությունը:
Պատերազմից անցել է 5 տարի բայց մայրերի ողբին և հայրերի տառապանքին դուք ամեն օր կարող եք ականատես լինել Եռաբլուր կոչվող այդ սրբավայրում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին