«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։
Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։
Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում: Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։ Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին:
Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը։
Դիտեք նաև՝