Լրագրող Զարուհի Դիլանյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Փաշինյանի իշխանության դեմքը. Աննա Հակոբյան, կրթեք ձեր հոտը, դագաղներով ուրախացողների շքերթը շարունակվում է»։
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ գրել է․ « Ավետիք Իշխանյանի մահը ոտի է հանել ՔՊ մատյան գնդին։Պոակիստները ,քարոզիչները և պարզապես Ռոբեսպիերի նվիրյալները հիմա գործի են դրել քամահրանքի և պոստմոդեռն դեկոնստրուցիայի թեզերի ողջ համակարգը։
Կներեք հետագա ցինիզմի համար ,հաջորդ երեք կետը խոսելու եմ իրենց բերանով։
1Մեռնում ես մեռի,Արցախի անունն ինչի ես տսլիս։
2 Վաղը որ Ալենն էլ գնա այլ աշխարհ ,հակառակորդները նույն լավ բաներն են ասելու,զի հայ ազգը սիրում է հանգուցյալներին։
3Ավետիք Իշխանյան պակինուլ չատ։
Եթե ձեզ թվում է,որ սրանք անմեղսունակ սրբապիղծներ են ,դուք սխալվում եք։Չէ նրանք սրբապիղծներ են ,բայց լիովին գիտակցված և սառնարյուն։
Նրանց սարսափեցնում է այն միտքը,որ մարդկանց համար Արցախի կորուստը շարունակում է մնալ ողբերգություն ,հետևաբար հանգամանքների փոփոխության դեպքում մեղավորները պատժվելու են։Իսկ նրանք այդ հանցանքի կենտրոնն են,գեբելսյան շարասյունըև դողում են ապագա հատուցման հեռսնկարից։
Դրա համար Արցախը ուզում են ներկայացնել իբրև էժանագին պաթետիկ նարատիվ,որը մարդիկ անհարկի օգտագործում են սեփական վարկանիշը բարձրացնելու համար։
Նրանց հուզում է այդ մաիդկանց անգսմ հետմահու վարկանիշը։
Ու թող հույս չունենան`իրենց ֆիզիկական հեռացումից հետո անգամ նրանց հասցեին հնչելու է միայն անեծք,անեծք ,անեծք։
Ոմանք մահից հետո էլ կապրեն,իսկ դուք կենդանի մ֊֊ել եք արդեն»։